Էկոնոմ դասի ավտոմեքենաների համեմատոություններ

Այս նյութով ուզում եմ ներկայացնել էկոնոմ դասի ավտոմեքենաներ Volkswagen Polo-ն և Hyundai Solaris-ը:

Volkswagen Polo 

Volkswagen Polo-ն արտադրվում է Գերմանիայում և միայն առջևի քարշակով։ Այն արտադրվում է 1975 թվականից սեդան, ունիվերսալ, ֆուրգոն և խեչբեք թափքերով: Ունի 5 սերունդ: Այժմ կխոսեմ 2019 թվականի արտադրության  Volkswagen Polo-ի մասին: Մեքենան կշռում է 1344կգ: 

Լուսարձակներ

ԼԵԴ լուսարձակները օրվա մութ ժամանակ դարձնում են ճանապարհորդությունը ավելի անվտանգ: Հակամառախուղային լուսարձակները կատարում են նաև շրջադարձների լուսավորման ֆունկցիա: Դրանք շրջադարձների ժամանակ ավտոմատ կերպով ակտիվանում են ղեկի պտտման դեպքում կամ էլ շրջադարձի համապատասխան ազդանշանի միացման ժամանակ: Վարորդը անմիջապես կգնահատի այդ համակարգի շահավետությունը, քանի որ տեսնել դա նշանակում է պատրաստ լինել: 

Ղեկանիվ

Ղեկանիվի դիզայնը և առաջնային վահանակի կենտրոնական մասի դեկորտաիվ եզրագծումը գերազանց են նայվում: Ղեկի վրա կարող է բերված լինել նաև ձայնագրիչի, կենտրոնական էկրանի և հեռախոսային սարքավորումների կարգավորիչները: Այն շատ հարմար է և անվտանգ:

Սրահ

Եթե ծալենք հետևի նստարանները Volkswagen Polo-յում կարելի այնտեղ տեղավորել երկար բեռներ: Եվ միևնույն ժամանակ տեղափոխել մինչև երեք ուղևոր:

Շարժիչ

Volkswagen Polo հագեցած է ժամանակից շարժիչ 1,6լ ծավալով: Այն համապատասխում է Եվրո-5 էկոլոգիական ստանդարտին: Հզորությունը կազմում է 90 կամ 110 ձիաուժի:

Hyundai Solaris

Hyundai Solaris ավտոմեքենան ավտոդրվում է հարավկորեական Hyundai Motors ընկերության կողմից: Ավտոմեքենան իրենց ներկայացնում է Hyundai Accent ավտոմեքենայի լոկալիզացված տարբերակը, որը հարմարեցված ԱՊՀ երկների պայմաններում շահագործելու համար: Առաջին սերիական Hyundai Solaris ավտոմեքենան արտադրվել է 2011 թվականի հունվարին սեդան թափքով: Իսկ խեչբեք թափքով արտադրվել է 2011 թվականի մայիսին:  

Շարժիչ

Hyundai Solaris ավտոմեքենան արտադրվում է երկու տեսակի շարժիչներով՝ 1.4MPI և 1.6MPI: 1.4MPI շարժիչը ունի 1.4լ աշխատանքային ծավալ, որի առավելագույնը հզորությունը կազմում է 99 ձիաուժ: Այն զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագությունը 10.4 վարկյանում և քաղաքային պայմաններում վարելու դեպքում ծախսում է 9.3լ 100կմ-ի համար: Իսկ 1.6MPI ունի 1.6լ աշխատանքային ծավալով շարժիչ, որի առավելագույն հզորությունը կազմում 123 ձիաուժ: Այն զարգանցում է մինչև 100կմ/ժ արագությունը նույնպես 10.4 վարկյանում: Քաղաքային պայմաններում ծախսը կազմում է նույնպես 9.3լ 100կմ-ի համար: 

6 աստիճան ավտոմատ և մեխնիկական փոխացման տուփ

6 աստիճան ավտոմատ փոխացման տուփը դարձնում է Hyundai Solaris-ը ավելի փափուկ է փոխանցումները կատարում և համարավետ է քաղաքային պայմանների համար: Իսկ 6 աստիճան մեխանիկական փոխացման տուփը ավելի խնայող է և ապահովում է դինամիկական ընթացք:  

Պրեմիում դասի ավտոմեքենաների համեմատոություններ

Այս նյութով ուզում եմ ներկայացնել Mercedes-Benz E-class և BMW 5 սերիա։ Նրանք երկուսն էլ ներկայացնում են պրեմիում դասը ավտոմեքենաների բնագավռում: 

Mercedes-Benz E դաս

Այն Արտադրվում է Mercedes-Benz-ի կողմից 1996 թվականից սկսած։

Ավտոմեքենայի առաջնամասն աչքի է ընկնում սլացիկ ուրվագծերով՝ շարժիչի ծածկը սահուն կերպով անցնում է հովացուցիչի պաշտպանիչ ցանցին և ձուլվում է նոր դիզայնի հիմնական լուսավորության լուսարձակներին՝ կազմելով միասնական ամբողջականություն։ Մեկ պատյանում ներդաշնակորեն ներկառուցված՝ E-դասին բնորոշ կրկնակի լուսադիոդային լուսարձակները երաշխավորում են անվտանգ երթևեկություն և ավտոմեքենային պարգևում են անկրկնելի տեսք։ 

Ավտոմեքենային կողքից դիտելուց առաջին հայացքից աչքի են ընկնում դեպի վեր սլացող ուրվագծերը, որոնք ստեղծում են դինամիկ շարժման տպավորություն, նույնիսկ երբ ավտոմեքենան կանգնած է։

Հետևի լուսարձակների հորիզոնական ուրվագծերի և հետևի բամպերի սև ներդիրների շնորհիվ ընդգծվում է ավտոմեքենայի լայնքը։ Հետևի լուսադիոդային լուսարձակները կարող են փոխել լուսարձակման ինտենսիվությունը։

E-դասի ինտերիերն ինքնին ոճային է և գրավիչ, իսկ անհատականացման բազմաթիվ տարբերակները երաշխավորում են հարմարավետությունը։

Ալյումինե դեկորատիվ տարրերը և կենտրոնական վահանակի անալոգային ժամացույցն ավտոմեքենային պարգևում են էլեգանտ տեսք։ Երեք անալոգային թվատախտակով տվիչ/ցուցիչ սարքերի վահանակը և մոնիտորը ֆունկցիոնալ են և նորարարական դիզայնի։

Ավտոմեքենայի ինտերիերի անհատականացման համար առաջարկվում է գունային լայն գամմա՝ բեժ, էսպրեսսո շագանակագույն, մոխրագույն, բաց շագանակագույն և մարմնագույն։ Կարելի է ընտրել միագույն ձևավորում կամ երկու գույների ներդաշնակ համադրությամբ։ Կախված ավտոմեքենայի կատարման ոճից նստելատեղերը կարող են երեսպատվել գործվածքով և ARTICO արհեստական կաշվով կամ կաշի/ nappa կաշի համադրությամբ։

ELEGANCE կատարման ոճն աչքի է ընկնում էլեգանտ և սահուն ուրվագծերով։ Մինչդեռ AVANTGARDE կատարման ոճն ավելի դինամիկ է և սպորտային։

Բենզինային շարժիչ

    ՄոդելըՇարժիչի մխոցների քանակըՇարժիչի Շարժիչի հզորությունը (ԿՎտ)Առավելագույն արագությունը (կմ/ժ)Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ)CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)
E 2004L1991135/5500 (135/5500)233 (233)6.5–6.1(6.1–5.8)151–142(142–135)
E 300V63498(185/6500)(250)(7.0–6.8)(164–159)
E 300 4MATICV63498(185/6500)(245)(7.5–7.4)(176–174)
E 350V63498(225/6500)(250)(7.0–6.8)(164–159)
E 500V84663(300/5000-5750)(250)(8.9)(209)
E 500 4MATICV84663(300/5000-5750)(250)(9.4)(219)
E 63 AMGV85461(410/5.500)(250)(9.8)(230)
E 63 AMG 4MATICV85461(410/5.500)(250)(10.3)(242)

BMW 5 սերիա

BMW 5-ը կամ հինգերորդ BMW շարքը բիզնեսի դասի մեքենաներ են, որոնք արտադրվում են BMW- ի կողմից 1972 թվականից ի վեր: Ներկայումս արտադրվում են հինգերորդ շարքի յոթերորդ սերնդի մեքենաներ: Այս մեքենաները փոխարինեցին նախկինում թողարկված BMW Neue Klasse շարքը: 

Իր առաքելության հայտարարությունը `սահմանելով նոր չափանիշներ: BMW 5 սերիան ժամանակակից բիզնես սրահի մարմնավորումն է: Շնորհիվ դինամիկ եւ միաժամանակ էլեգանտ տեսք ունենալու համար, այն համոզիչ կերպով համապատասխանում է իր դասի մեքենայի վրա սպասվող սպասելիքներին. Գեղագիտական անսպասելիություն եւ շարժիչ հաճույք `վերջին տեխնոլոգիայով: