
Mercedes-Benz
Mercedes-Benz, գերմանական ավտոմեքենայի մակնիշ։ Կազմավորվել է 1926 թվականին։ 2008 թվականին Մերսեդես-Բենցը գնահատվել է 25,6 միլիարդ դոլար, երրորդ տեղից բարձրանալով երկրորդ տեղ, առաջինում գտնվում է Տոյոտան: Այս ընկերությունն առաջացել է «Բենց» և «Դայմլեր» ընկերությունների միացումից։ 1886 թվականին Կառլ Բենցի կողմից ստեղծվեց երեք անիվանի առաջին բենզինային շարժիչով մեքենան։ Յոթ տարի անց ստեղծվեց չորս անիվանի մեքենա Բենցի կողմից։ Դրանից մեկ տարի անց վերջինս ստեղծեց ավելի զարգացած մեքենա։ 1907 թվականին «Դայմլեր»-ը ստեղծում է «Mercedes-35PS» մեքենան, որից հետո ակնհայտ երևում էր թե որքան է վատացել «Բենց» ընկերության առաջադիմությունը։ 1909 թվականին «Բենց» ընկերության կողմից ստեղծվում է այդ ժամանակի ամենահզոր մեքենան՝ «Բլիտցեն Բենցը» 200 ձիաուժ հզորությամբ։ Մինչև «Դայմլեռ» ընկերության հետ միացումը «Բենց» ընկերությունը արտադրել էր 47555 մեքենա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Դայմլեր-Բենց» ընկերությունն արտադրում էր ինչպես բեռնատար, այնպես էլ սեդան մեքենաներ։ Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ վնասների ենթարկվեց «Դայմլեր-Բենց» ընկերությունը։ «Դայմլեր-Բենց» ընկերության շարժիչների գործարան 70%-ը ավերվել էր։ Ընկերությունը վերականգնելու համար պետք էր ժամանակ, այդ պատճառով էլ մեքենաների արտադրությունը սկսվեց 1946 թվականին։ Սակայն ընկերությունը չուներ ոչ գործարան, ոչ սարքեր և ոչ էլ անհրաժեշտ մասեր։ Պատերազմից հետո առաջին ավտոմեքենան W136-ն էր, որը նախագծվել էր դեռ 1930-ական թվականներին։ Ըստ այդ նախագծի մեքենան պետք է ունենար 38 ձիաուժ հզորություն։ Սակայն ստեղծվեց ավելի հզոր 52 ձիաուժանոց «170S» մեքենան։ 1952 թվականի հունվարին ստեղծվեց W191 ավելի զարգացած ավտոմեքենա։ 1950-ական թվականներին արդեն կար անհրաժեշտ միջոցներ արտադրելու համար նոր ավտոմեքենաներ։ 1950 թվականի սկզբին արդեն «170» և «200», մոդելները հնացել էին։ 1954 թվականին սկսվեց արտադրվել 89 ձիաուժ հզորությամբ W180 մոդելի ավտոմեքենա։ Խոշոր 220 մոդելի պանտոնների ատադրանքը շարունակվեց մինչև 1959 թվականը, իսկ մինչև 1960 թվականը արտադրվեց կաբրիալետ և կուպե թափքով ավտոմեքենաները։

BMW
BMW (Բավարական շարժիչների գործարաններ ԲԸ), գերմանական հանրաճանաչ ընկերություն է, որը զբաղվում է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և շարժիչների արտադրությամբ։ Այժմ նախագահը Նորբերտ Ռայտխովերն է, իսկ գլխավոր դիզայները Կարիմ Խաբիբը։ Հիմնականում անվանում են «բե-էմ-վէ», իսկ որոշ անգլերեն լեզու ունեցող երկրներում «բի-էմ-դաբըլ-յու»։ Գոյություն ունեն որոշ ոչ պաշտոնական անվանումներ՝ «բիմեր», «բիմմեր», «բեխա», «բումեր»։
Ընկերությունը հիմնել է Կարլ Ֆրիդրիխ Ռապը 1913 թվականի հոկտեմբերին, պաշտոնապես 1917 թվականի հուլիսի 20-ին, բայց սկզբում իբրև ինքնաթիռների շարժիչների ընկերություն։ Մյունխենի օկրուգը ընտրվեց, որովհետև այն մոտ էր գտնվում գերմանական ինքնաթիռների ինչ-որ ընկերությանը։
Երկնագույն և սպիտակ գույները վերցված էին Բավարիայի դրոշից։
1919 թվականին Ֆրանց Դիմերը առաջին աշխարհի ռեկորդ՝ գրանցում ԲՄՎ-ի պատմության մեջ՝ 9760 մետր բարձրանալով ինքնաթիռով, որի շարժիչը ԲՄՎ-ինն էր։
Առաջին աշխարհամարտից հետո Վերսալի պայմանագիրը արգելում է Գերմանիային ինքնաթիռների արտադրությանբ զբաղվել և ընկերությունը անցնում է գնացքների արգելակիչների զբաղմամբ։
1923 թվականին առաջին ԲՄՎ-ի մոտոցիկլն է ստեղծվում։
1924 թվականին առաջին անգամ միջմայրաքաղաքային թռիչք է կատարվում ԲՄՎ-ի շարժիչով դեպի Պարսկաստան։
1927 թվականին աշխարհում ԲՄՎ-ն 87 աշխարհի ռեկորդներ է սահմանում։
Երկրորդ աշխարհամարտից հետո ԲՄՎ-ն հայտնվում է կրիտիկական իրավիճակում։ Ընկերության բազան քանդվում է և միայն 1962 թվականից ԲՄՎ-ն բացում է ավտոմեքենաների շուկա։
1951 — ԲՄՎ-ն պատերազմից հետո առաջին ավտոմեքենան է ստեղծում — 501
1954 — ԲՄՎ-ն դառնում է աշխարհի չեմպիոն և 20 տարի պահպանում է իր առաջնորդությունը։
1956 — Սպորտային մեքենաներ՝ 503 և 507
1959 — ԲՄՎ-ն հանվում է վաճառքի։
1999 — ԲՄՎ-ն իրականացնում է X5-ի ցուցադրությունը։

AUDI
Աուդիn գերմանական ավտոարտադրող ընկերություն։ Պատկանում է Ֆոլկսվագեն ընկերությանը, իսկ Լամբորջինին պատկանում է Աուդիին։ Պաշտոնական անվանումն է Աուդի ԱԳ։ Աուդին Auto Union Deutsche Industrie բառերի հապավումն է, որը թարգմանվում է «գերմանական ավտոինդուստրիայի միություն»։ Այդ անունը ունի նաև լատիներեն ծագում՝ audire նշանակում է լսել, իսկ ընկերության հիմնադրի Ավգուստ Հոխի ազգանունը՝ «հոխ» գերմաներեն նշանակում է լսիր։ Աուդին ունի 53.347 աշխատող (2007 թ.), գլխավոր գրասենյակը գտնվում է Ինգոլդշտատում։
Աուդին մասնակցում է ԴՏՄ և 24 ժամ լե Ման ավտոմրցույթներին։ 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006, 2007 և 2008 թվականներին այն հաղթել է 24ժամ լե Մանը, իսկ 1990, 1991, 2002, 2004 և 2007 թվականներին՝ ԴՏՄ-ն։